01.12.2020|
00:34
Մեր երկիրը տրամաբանության ուղեծրից դուրս է թռել։ Թվում է, թե այս մղձավանջն անվերջ է։ Կապիտուլյացիա ստորագրած, որդեկորույս մայրերի, գերիների, անհետ կորածների խելագարված ծնողների բողոքն անգամ խաղարկող, անհավասարակշիռ, կառավարման գործին բացարձակ անընդունակ ղեկավարը շարունակում է մնալ իր աթոռին, մենք էլ ամեն անգամ լուրջ-լուրջ քննարկում ենք նրա հրապարակած այս կամ այն գրառումը, ուղերձն ու ուղիղ խոսքը։